воскресенье, 12 марта 2017 г.
суббота, 11 марта 2017 г.
суббота, 4 марта 2017 г.
пятница, 3 марта 2017 г.
Մոնա Լիզա (Ջոկոնդա, անգլ.՝ Mona Lisa, իտալ.՝ La Gioconda, լրիվ անունը՝ Տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարը, իտալ.՝ Ritratto di Monna Lisa del Giocondo), կերպարվեստի գլուխգործոց, աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը, որի մասին ամենաշատն է գրվել, որը նայելու համար այցելել են ամենաշատ մարդիկ և որի թեմայով արված պարոդիաներն ամենաշատն են։
Ենթադրվում է, որ դա ոմն ֆլորենցիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է, որն ստեղծել է Լեոնարդո դա Վինչին՝ 1503 - 1507 թվականների միջև։ Մոնա Լիզայի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։ Իսկ նրա ետևի բնապատկերը էլ ավելի խորհրդավորություն է հաղորդում ամբողջ նկարին. այն կարծես թե երևակայության արդյունք է, և ոչ՝ իրական վայր։ Այն ձեռք է բերել Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա I-ը և ներկայումս հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության սեփականությունը։ 1797 թվականից պահվում է Փարիզի Լուվր թանգարանում
Подписаться на:
Сообщения (Atom)