пятница, 3 марта 2017 г.


Մոնա Լիզա (Ջոկոնդաանգլ.՝ Mona Lisaիտալ.՝ La Gioconda, լրիվ անունը՝ Տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարըիտալ.՝ Ritratto di Monna Lisa del Giocondo), կերպարվեստի գլուխգործոց, աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը, որի մասին ամենաշատն է գրվել, որը նայելու համար այցելել են ամենաշատ մարդիկ և որի թեմայով արված պարոդիաներն ամենաշատն են։
Ենթադրվում է, որ դա ոմն ֆլորենցիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է, որն ստեղծել է Լեոնարդո դա Վինչին՝ 1503 - 1507 թվականների միջև։ Մոնա Լիզայի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։ Իսկ նրա ետևի բնապատկերը էլ ավելի խորհրդավորություն է հաղորդում ամբողջ նկարին. այն կարծես թե երևակայության արդյունք է, և ոչ՝ իրական վայր։ Այն ձեռք է բերել Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա I-ը և ներկայումս հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության սեփականությունը։ 1797 թվականից պահվում է Փարիզի Լուվր թանգարանում

понедельник, 6 февраля 2017 г.




Տեսախցիկների պատմությունից


Այսօր տեսախցիկները կազմում են մեր կյանքի անբաժան մասը: Նրանց օգնությամբ են արխիվացվում կարեւոր հանդիպումները, իրադարձությունները թե՛ մեր անձնական կյանքում, թե՛ աշխարհիկ կյանքում:
Տեսախցիկների հայտնաբերվելու մասին կան տարբեր վարկածներ, բայց ամենատարածված վարկածն այն է, որ 1800-ական թվականներին մի երեխա ցանկացել է սառեցնել ժամանակը, եւ ֆիքսել այն: Ահա այդպես, 1820 թվականին, Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսը կարողացավ ֆիքսել պահը: Նա վերցրեց մի սենյակ, որտեղ կար պատուհան, ամբողջովին փակեց սենյակը լույսից եւ մի փոքրիկ շրջանակ արեց պատուհանի վրա: Այդպես նա ամբողջ տեսարանը, որը բացվում էր այդ փոքրիկ շրջանակից, հակադարձ պատկերվեց պատուհանի դիմացի պատի վրա: Սակայն պահը պետք էր նաեւ ֆիքսել եւ, որպես ֆիքասատոր, օգտագործեց ասֆալտե լաք: Ահա այդպես ստեղծվեց այսօրվա տեսախցիկների նախատիպը: Հաջորդ հայտանգործումը եղավ 1865 թվականին գիտնական Սետտոնի կողմից, ով հայտնագործեց ապակե օբյեկտիվը: Այդ հայտանգործության շնորհիվ նկարները ավելի լավ որակ ձեռք բերեցին:  
Մեզ բոլորիս հայտնի է «Kodak» ֆոտոժապավենը. նրա հայտնագործումը նույնպես կատարեց մեծ հեղաշրջում տեսախցիկների պատմության մեջ: Այն ստեղծվել է Լյումեր եղբայրների կողմից 1904 թվականին: Նրանք օգտագործում էին հատուկ ֆոտոժապավեններ եւ դրանց շնորհիվ կարողանում էին ստեղծել գունավոր լուսանկարներ: Երեւի բոլորս էլ մեզ հարցրել ենք՝ ինչու «Kodak»: Բան այն է, որ Լյումեր եղբայրները տեսախցիկի նկարելու ձայնը նմանացրել են «Kodak» բառին եւ այդտեղից էլ եկել է ընկերության անվանումը:

Առաջին անգամ տեսախցիկ արտադրվել է 1925 թվականին, որտեղ օգտագործվում էր 35 մմ երկարությամբ կինոժապավեն: Այն նկարում էր մեծ տեսարաններ եւ դրա շնորհիվ այն համարվեց դարի լավագույն հայտանգործությունը: Այդ տեսախցիկները արտադրում էր «Leica» ընկերությունը, որը երկար ժամանակ համարվում էր լավագույն տեսախցիկներ արտադրող ընկերությունը:


Հաջորդ հեղաշրջումը կատարեց «Polaroid» ընկերությունը: Եթե մինչ այդ տեսախցիկով լուսանկարելը ժամանակատար էր, ապա «Polaroid» տեսախցիկների շնորհիվ լոսանկարելը կատարվում էր վայրկյանական:
Այս հայտնագործումը կատարվեց 1963 թվականին, եւ այդ հայտնագործումից հետո բոլոր ընկերությունները սկսեցին աշխատել թվային տեսախցիկների ուղղությամբ, որը մենք այսօր օգտագործում ենք: Եւ այդպես առաջին թվային տեսախցիկը առաջացել է 1974 թվականին, նրա առաջին նկարը եղել է աստղային երկինքը, իսկ 1980 թվականից սկսվել է ակտիվ արտադրվել վիդեոկամերաները, որոնք մենք օգտագործում ենք գրեթե ամեն օր: Այսօր տեսախցիկների ամենահայտնի ընկերություներն են «Nikon»-ը եւ «Canon»-ը:
Նրանք օրեցօր ստեղծում են նոր տեսախցիկներ, որոնք նկարում են ավելի պարզ եւ հստակ: Այսօր նրանց նպատակն է ստեղծել իրականությանը ավելի մոտիկ գույներ նկարներում: Ընդամենը մեկուկես դար պահանջվեց մարդուն, որպեսի նա կարողանա ֆիքսել կարեւոր իրադարձությունները կամ գեղեցիկ տեսարանները: Եւ այսօր տեսախցիկը հասանելի է բոլորիս եւ նրա շնորհիվ մենք կարող ենք իսկական լուսանկարչական գլուխգործոցներ: